Սյունիքի մարզպետի թափուր պաշտոնի հավակնորդների թվում շրջանառվում են մի քանի անուններ: Այս պահին դժվար է ասել, թե ով է փոխարինելու պաշտոնանկ արված Սուրեն Խաչատրյանին:
Քանի որ շրջանառվում է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Սյունյաց արծիվներ» հ/կ նախագահ Խաչիկ Ասրյանի անունը, փորձեցինք հենց Խաչիկ Ասրյանից ճշտել, թե որքանով է հավաստի իր` մարզպետի պաշտոնում նշանակվելու մասին լուրը:
«Կարող եմ ասել, որ որևէ քննարկում ինձ հետ չի եղել, ես որևէ առաջարկություն չեմ ստացել: Այս պահին ես զբաղված եմ ամբողջ հանրապետությունում մասսայական սպորտի միջոցառումներ կազմակերպելով»,- մեր հարցին այսպես արձագանքեց Խաչիկ Ասրյանը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ