Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Հասարակության արձագանքը կոշտ էր և ակնհայտ»

«Հասարակության արձագանքը կոշտ էր և ակնհայտ»
06.06.2013 | 19:41

Կառավարությունն այսօր ընդունել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականը, որի առանձնատան մոտ օրեր առաջ տեղի էր ունեցել սպանություն, և որի որդին ու թիկնապահը ձերբակալված են այդ գործով:

«Դա արդեն իսկ ազդանշան է, որ իշխանությունն ու քրեական կենսագրություն ունեցող մարդիկ ինչ-որ չափով տարանջատվում են: Ես հակված էի այն կարծիքին, որ մարզպետը կշարունակի պաշտոնավարել, քանի որ իշխանությունները չեն սիրում փոփոխություններ անել: Իհարկե, կատարվածը չի հանգեցնի համակարգային փոփոխությունների, որովհետև ՀՀԿ-ի շարքերում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր կարող են հանգիստ փոխարինել նրան: Այն խնդիրները, որոնք այսօր իրականացնում են մարզպետները, շատ պարզունակ ու հասարակ են` ճնշել տեղական ինքնակառավարումը, ենթարկեցնել համայնքի ղեկավարներին, համակարգը դարձնել հեշտ կառավարելի: Իսկ ՀՀԿ-ից ցանկացած ոք էլ կարող է այդ խնդիրներն իրականացնել»,- մեր զրույցի ժամանակ կարծիք հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ: Նա կարծում է, որ հազիվ թե դրանից հետո լինի ճգնաժամ: Միակ դրական բանը, որ տեսնում է այս պատմության մեջ Սոս Գիմիշյանը, այն է, որ իշխանությունը փորձում է տարանջատվել քրեական կենսագրություն ունեցող մարդկանցից:
«Մի կողմից հասարակության արձագանքն էր կոշտ ու ակնհայտ, մյուս կողմից էլ` իշխանությունն իր մեջ ուժ գտավ և կայացրեց այդ որոշումը»,- ասաց պարոն Գիմիշյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1543

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ