Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

«Լիցկայի «հերոսությունները» հայտնի են շատ վաղուց»

«Լիցկայի «հերոսությունները» հայտնի են շատ վաղուց»
06.06.2013 | 15:47

Չնայած այսօր է խոսվում Լիցկայի հանցագործ անցյալի մասին, սակայն նա այս կենսակերպով է ապրել դեռևս 90-ականներից: irates.am-ի հետ զրույցում Խաչիկ Ստամբոլցյանը ուշագրավ մի դեպք պատմեց: «1996-ի ձմռանը, երբ իմ դեմ մահափորձ իրականացրին, ես պառկած էի օրթոպեդիկ հիվանդանոցում: Մի գիշեր ինձ մոտ բերեցին մի երիտասարդի, որի ոտքը հրազենային վնասվածքներ ուներ, ոսկորները փշրված էին: Ինձ խնդրեցին, որ նա որոշ ժամանակ ինձ մոտ մնա: Լուսադեմին պետք է նրան վերացնեին: Ես հետաքրքրվեցի, թե ինչ է պատահել: Ասացին` Գորիսում Լիցկան հարձակվել է ինչ-որ մարդկանց վրա, կրակել է այս տղայի վրա, հազիվ են փախցրել, որ չսպանի: Մի գիշեր պիտի մնար, որ ոտքը գիպսի մեջ դնեին, հետո առավոտյան անհայտ ուղղությամբ տեղափոխեցին, որպեսզի Լիցկան չգտնի և չսպանի»: Պատմությունն ավարտելով, Ստամբոլցյանն ընդգծեց, որ Լիցկայի «հերոսությունները» հայտնի են շատ վաղուց: «Դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից նրա հանցավոր գործունեությունը ծածկված է եղել: Սա շատ ցավալի է: Այսպիսի խնդիրները, երբ ժամանակին չեն լուծվում, շատ ծանր հետևանքներ են ունենում»,-եզրահանգեց Ստամբոլցյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ