Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

«Համեմատություններ պետք չէ անցկացնել»

«Համեմատություններ պետք չէ անցկացնել»
04.06.2013 | 19:20

«Վարչապետը բռնապետ է», «Պահանջում ենք Էրդողանի հրաժարականը». այսպիսի կարգախոսներով բողոքի ակցիաները անցյալ շաբաթվանից ալեկոծել են Թուրքիան:
Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում արձանագրվել են վերջին օրերին ամենաարյունալի բախումները ոստիկանության և ցուցարարների միջև, միայն երկու օրվա ընթացքում ձերբակալվել է մոտ 1700 ցուցարար:
Անկարգությունների պատճառով զոհվել է երկու մարդ, չնայած նրանց մահվան հանգամանքները դեռևս ճշտված չեն:
«Պետական ահաբեկչությունն ընդդեմ խաղաղ ցուցարարների շարունակվում է, և խաղաղ բնակիչների կյանքին վտանգ է սպառնում»,-իրենց կայքում տեղեկացրել են հակակառավարական ակցիաներին միացած Թուրքիայի խոշորագույն արհմիություններից մեկի ղեկավարները:
Հաշվի առնելով, որ Թուրքիան Հայաստանի անմիջական հարևանն է, հետաքրքիր է, թե այնտեղ ծավալվող իրադարձություններն ինչ անդրադարձ կարող են ունենալ մեր երկրի վրա:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, թե երկրում կա մեծ լարվածություն, քանի որ առաջացել է ժողովրդական պոռթկում:
«Ամբողջ երկրով մեկ ծավալված բողոքի ցույցերը հենց այնպես չեն լինում»,- ասաց նա, վաղաժամ համարելով կարծիք հայտնել, թե ինչ զարգացումներ կլինեն, կձևավորվե՞ն արդյոք քաղաքացիական շարժումներ՝ հստակ քաղաքական պահանջներով, թե՞ ոչ:
Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր Թուրքիայում այս օրերին կատարվող իրադարձությունները համեմատում են Մարտի 1-ի հետ: Որքանո՞վ են տեղին զուգահեռները:
ՌԱՀՀԿ տնօրենը այդ համեմատությունը համարում է գավառական մտածողության արդյունք:
«Աշխարհում ինչ կատարվում է՝ համեմատում են Մարտի 1-ի հետ: Մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերը կապված էին հետընտրական զարգացումների հետ, իսկ Թուրքիայում գործ ունենք բոլորովին ուրիշ պրոցեսների հետ: Այնտեղ ձևակերպվում են ուրիշ պահանջներ, կան տեղեկություններ, որ միանում են նաև արհմիությունները: Պետք է տեսնել՝ որքանով են այդ պահանջները քաղաքական և որքանով՝ սոցիալական»,- ասաց Մանվել Սարգսյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1743

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ