«Այս պահի դրությամբ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը կառավարությանը հրաժարական չի ներկայացրել»,- մեզ հետ հեռախոսազրույցում այսօր ժամը 16.23-ի դրությամբ ասացին կառավարության հասարակայնության և լրատվության հետ կապի վարչությունից։ Հունիսի 3-ի առավոտից էլեկտրոնային լրատվամիջոցներում իրարամերժ տեղեկություններ են շրջանառվում «հանրահայտ» մարզպետի հրաժարականի շուրջ։ Այն, որ Սուրեն Խաչատրյանը պարտադիր պետք է հրաժարական տա, շատ տրամաբանական է, սակայն արդյո՞ք նա նման քայլ կկատարի, խիստ կասկածելի է։ Գուցե և մարզպետը հիմքեր չտեսնի հրաժարականի համար, սակայն կարծում ենք, որ ՀՀ նախագահը դրա հիմքերն ունի, և համապատասխան քայլը չի ուշանա։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ