Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Ընդդիմությունն արդեն չորս թեկնածու ունի

Ընդդիմությունն արդեն չորս թեկնածու ունի
03.06.2013 | 15:21

Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին կմասնակցի Ադրբեջանի ժողովրդական ճակատը: Նախօրեին կուսակցության համագումարում որոշվել է նախագահի թեկնածու առաջադրել Միլի մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևին: Նախագահական հավակնությունների մասին են հայտարարել նաև «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը, «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին, «Հանրապետական այլընտրանք» շարժման ղեկավար Իլգար Մամեդովը: Այնուհանդերձ` վերլուծաբանները չեն բացառում, որ ընդդիմությունը ընտրություններում կունենա միասնական թեկնածու:

Դիտվել է՝ 873

Մեկնաբանություններ