Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Էլմար Մամեդյարովը վստահեցնում է

Էլմար Մամեդյարովը վստահեցնում է
03.06.2013 | 15:20

Հունիսի 2-ին ԱՄՆ մեկնած Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնում Ամերիկայի հրեական հանձնաժողովի ամենամյա համաժողովի ժամանակ ասել է, որ Ադրբեջանը ու Իսրայելը ունեն հիանալի հարաբերություններ, «որոնք ավելին են, քան սովորական դիվանագիտական հարաբերությունները»: Նախարարը համարում է, որ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ տարիներ շարունակ խաղաղ համագոյակցել են հրեաներն ու մուսուլմանները: «Մեծ մասամբ մուսուլմանական բնակչություն ունեցող Ադրբեջանը հակասեմականության պատմություն չունի և այսօր 35000 հրեայի տուն է համարվում»,- նշել է նա:

Դիտվել է՝ 680

Մեկնաբանություններ