Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Կքննարկվեն հայ-վրացական հարաբերությունների հեռանկարները

Կքննարկվեն հայ-վրացական հարաբերությունների հեռանկարները
31.05.2013 | 16:32

Հունիսի 1-2-ը Թբիլիսիում տեղի կունենա կլոր սեղան-երկխոսություն` «Նոր հեռանկարները հայ-վրացական հարաբերություններում»: Երկօրյա սեմինարի ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի եվրաինտեգրման հեռանկարները: Հայկական կողմից հանդիպումը կազմակերպել են Կովկասի ինստիտուտը և Քաղաքականության և իրավունքի հետազոտությունների կենտրոնը, իսկ վրացական կողմից` Լևան Միքելաձեի անվան հիմնադրամը և կոնֆլիկտների ու բանակցությունների հետազոտական կենտրոնը:
Հանդիպումը տեղի կունենա Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի աջակցությամբ: Կմասնակցեն ոչ պետական կազմակերպությունների, այդ թվում` Ջավախքի ներկայացուցիչները:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 976

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ