Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հրաժարվելով Վատիկանի պապական կացարանից, ապրում է Վատիկանի տարածքում գտնվող Սանտա Մարտա հյուրանոցում` կարդինալների ու քահանաների հետ: Իր` պատմության մեջ աննախադեպ, որոշումը պապը այսպես է բացատրել. «Ես ցանկանում եմ Պապ դառնալուց հետո տեսանելի մնալ մարդկանց համար, նորմալ կյանք վարել։ Ուզում եմ լինել այնպիսին, ինչպիսին Բուենոս Այրեսում էի։ Այստեղ ես շփվում եմ բոլորի հետ, ընդհանուր ճաշարան գնում, զրուցում»: