Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրի աջ ուժերը և ամերիկյան իմպերիալիզմը հետապնդում են իրեն։ Ելույթ ունենալով Բոլիվար նահանգի բանվորների առջև՝ նա նշել է, որ այդ պատճառով ստիպված է հատուկ ուշադրություն դարձնել իր անվտանգությանը։ «Ֆաշիստական աջ ուժերը և կայսրությունը փորձում են պարզել՝ ուր եմ ես գնում, այդ պատճառով ստիպված եմ պաշտպանվել։ Ես պարտավոր եմ պահպանել իմ կյանքը, որպեսզի շարունակեմ Չավեսի և ապրիլի 14-ին իմ օգտին քվեարկած մարդկանց կողմից ինձ հրահանգված խնդիրների կատարումը»,- ասել է Մադուրոն։
Նա նաև բանվոր դասակարգի ներկայացուցիչներին կոչ է արել համալրել աշխատավորական զինված ոստիկանության շարքերը, որը պետք է երկիրը պաշտպանի ռազմական նոր դոկտրինի համաձայն։