«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Հրաժարական է տվել Լիբիայի Ազգային կոնգրեսի նախագահը

Հրաժարական է տվել Լիբիայի Ազգային կոնգրեսի նախագահը
28.05.2013 | 01:30

Լիբիայի Ազգային կոնգրեսի նախագահ Մուհամեդ Յուսեֆ ալ Մագրեֆը մտադիր է հրաժարական տալ։ Իր որոշման մասին պատգամավորներին նա կհայտարարի մայիսի 28-ին։ Ալ Մագրեֆի քարտուղարությունում արդեն հաստատել են այդ տեղեկությունը, սակայն հրաժարվել են ներկայացնել հրաժարականի պատճառները։
Տարածաշրջանային դիտորդները նշում են, որ պաշտոնից հրաժարումը պայմանավորված է մայիսի 5-ին ընդունված քաղաքական մեկուսացման նոր օրենքով։ Այն արգելում է Մուամար Քադաֆիի օրոք զբաղեցրած չինովնիկներին ղեկավար պաշտոններ զբաղեցնել։ Այս օրենսդրական ակտն ուժի մեջ կմտնի հունիսի սկզբին 10 տարի ժամկետով։ Այս որոշման ուժի մեջ մտնելուց հետո մի շարք նախարարներ և պատգամավորներ ստիպված են լինելու հրաժեշտ տալ աշխատանքին։ Փաստաթուղթն անդրադարձել է նաև Ազգային կոնգրեսի նախագահին։

Դիտվել է՝ 953

Մեկնաբանություններ