Իրաքում ավելի քան 37 մարդ է մահացել երկրի հարավային և կենտրոնական հատվածներում ահաբեկչական ալիքից։ Պայթյունների մեծ մասը տեղի է ունեցել մայրաքաղաք Բաղդադում։ Նվազագույնը 5 ավտոմեքենա է պայթեցվել հասարակական տրանսպորտի կանգառների, շուկաների մոտ։ Հիմնական պայթյունները գրանցվել են մայրաքաղաքի շիաների թաղամասում։ Նախնական տվյալներով՝ միայն Բաղդադում մահացել է 16 մարդ։