Ստամբուլը մեծ սխալ է գործել՝ թուրք-սիրիական սահմանը դարձնելով ահաբեկիչների հենակետ, որտեղ վարժվում են գրոհայինները, պահվում են տարբեր զինատեսակներ։ Նման կարծիք է հայտնել Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին՝ ռուսական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում։ Թուրքիայի իշխանությունները կորցրել են վերահսկողությունն այդ տարածքի վրա։