Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Իտալացիները բողոքում են կառավարության դեմ

Իտալացիները բողոքում են կառավարության դեմ
19.05.2013 | 00:15

Հազարավոր ցուցարարներ՝ արհմիությունների առաջնորդների գլխավորությամբ, դուրս են եկել Հռոմի փողոցներ։ Նրանք բողոքում են կառավարության կողմից իրականացվող տնտեսական խիստ միջոցների դեմ։ Թափահարելով կարմիր դրոշակներ ու պաստառներ ցուցարարները պահանջում են ձախկենտրոնամետ վարչապետին հրաժարվել ներկա տնտեսական քաղաքականությունից և կենտրոնանալ աշխատատեղերի ստեղծման վրա։ Ինչպես ցույց են տալիս սոցհարցումները բնակչության վստահությունը նոր կառավարության հանդեպ անկում է ապրում։

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ