«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Կրճատվում է Աֆղանստանում ամերիկյան զորքերին հատկացվող գումարը

Կրճատվում է Աֆղանստանում ամերիկյան զորքերին հատկացվող գումարը
18.05.2013 | 11:40

Բարաք Օբամայի վարչակազմը վերանայել է 2014թ. պաշտպանական բյուջեի նախագիծը և որոշել է Աֆղանստանում ամերիկյան զորքերի վրա ծախսել նախատեսվածից 10 տոկոսով քիչ։ Երեկ ԱՄՆ նախագահը Կոնգրես է ուղարկել նամակ, որով նշված նպատակի համար պահանջում է հատկացնել 79,4 միլիարդ դոլար։ Ապրիլին Օբամայի վարչակազմն օրենսդիրներին ներկայացրել էր պաշտպանական բյուջեի նախագիծ, որը պահանջում է 624 միլիարդ դոլար։ Այդ գումարից 526,6 միլիարդը պետք է հատկացվի Պենտագոնին, 88,5 միլիարդ դոլարը՝ Աֆղանստանում գործողությունների համար, իսկ 9,1 միլիարդը պետք է հատկացվի էներգետիկայի նախարարությանը՝ ավիակիրների և ստորջրյա նավերի վրա միջուկային զենքի և ատոմային ռեակտորների անվտանգությունն ապահովելու համար։

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ