«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Բրազիլիայում վնասազերծվել է թրաֆիքինգով զբաղվող խումբ

Բրազիլիայում վնասազերծվել է թրաֆիքինգով զբաղվող խումբ
17.05.2013 | 11:24

Բրազիլիայի ոստիկանությունը հայտարարել է հանցավոր խմբավորման վնասազերծման մասին։ Այն զբաղվում էր Բանգլադեշի քաղաքացիների թրաֆիքինգով։ Բրազիլիա աշխատել ցանկացողներին այդ խմբավորման անդամները խոստանում էին ամսական 1500 դոլար աշխատավարձ, սակայն ժամանելով երկիր՝ նրանք դառնում էին շինարարությունում աշխատող ստրուկներ։

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ