Վենեսուելայի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 75 տոկոսի վերահաշվարկից հետո չնչին տարբերություններ են հայտնաբերվել, ինչը չի կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Հանձնաժողովի հայտարարության մեջ ասված է, որ այդ տարբերությունը 0,02 տոկոսի սահմաններում է։
Ընտրությունների վերահաշվարկի պահանջ էր առաջադրել Վենեսուելայն ընդդիմությունը՝ նշելով, որ ընտրական գործընթացներն անցել են բազմաթիվ խախտումներով։