Երևանի նորընտիր ավագանին, որտեղ ՀՀԿ-ն ունի 42, ԲՀԿ-ն` 12, «Բարև, Երևանը»` 6 անդամ, հունիսի 8-ին կգումարի առաջին նիստը: Չնայած մինչև ընտրությունները հնչած տարբեր հայտարարություններին, և ԲՀԿ-ն, և «Բարև, Երևանը» իրենց մանդատներից չեն հրաժարվելու: ԲՀԿ-ի ընտրացուցակի առաջին երեք թեկնածուները` Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, Աբրահամ Մանուկյանը, ինչպես և սպասվում էր, հրաժարվել են մանդատներից: «Բարև, Երևանը», թեպետ շարունակում է վիճարկել ընտրությունների արդյունքները, մանդատներից հրաժարվելու մտադրություն չունի: