Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Դատախազը պահանջում է ազատազրկել Բերլուսկոնիին

Դատախազը պահանջում է ազատազրկել Բերլուսկոնիին
14.05.2013 | 11:40

Իտալիայի գլխավոր դատախազը պահանջել է 6 տարվա ազատազրկման դատապարտել երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին։ Վերջինս մեղադրվում է անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար։ Մեղադրանք առաջադրողը պնդում է նաև, որ Բերլուսկոնիին մինչև կյանքի վերջն արգելեն զբաղեցնել պետական պաշտոններ։
Դատական այս գործընթացը մեկնարկել է 2011 թվականին։ Ինքը՝ նախկին վարչապետը, հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները։

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ