Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Սիրիան Իրաք չէ

Սիրիան Իրաք չէ
14.05.2013 | 01:35

Սիրիայի շուրջ զարգացումներն ակնհայտորեն նոր փուլ են թևակոխում: Արևմուտքին դժվար է հաջողվում Սիրիա ներխուժելու «գործը» հորով-մորով անել: Պուտինին համոզել ոչ Քերրիին և ոչ էլ Քեմերոնին չհաջողվեց։ Հարցը մնաց բաց:
Արևմուտքը, անշուշտ, կարող է և առանց Ռուսաստանին հարցնելու այդ «գործը» անել, ինչպես եղավ Իրաքի դեպքում, երբ Քոլին Փաուելը անձամբ հայտարարեց, որ Իրաքում «հայտնաբերվել» է միջուկային զենքի «փոշեհատիկ», ցույց տվեց «փոշեհատիկի» սրվակը, և ՆԱՏՕ-ն առանց աչքը ճպելու ռմբահարեց Բաղդադը:
Հիմա ռմբահարման խաղի համար ամենահարմար «նապարնիկներն» են ընտրվել: Մի կողմից` Իսրայելը, մյուս կողմից` Թուրքիան, որը փորձում է Մերձավոր Արևելքի չափավոր աշխարհիկ-իսլամական «կուրատորը» դառնալ: Թուրքիան, որն այլևս ռմբակոծվում-ահաբեկվում է Սիրիայից: Թուրքիան, որն ընդունել է սիրիական փախստականներին և հիմա նրանց «վրա» զալինի հետքեր է ման գալիս, որպեսզի ապացուցի, որ Սիրիայում Ասադը քիմիական զենք է օգտագործել, ուստի ժամն է արդեն Սիրիան ՆԱՏՕ-ից ռմբահարելու:
«Закон подлости», նույն պահին խաղի մեջ է մտնում ոչ անհայտ Կառլա դե Պոնտեն` Հաագայի դատարանի նախկին նախագահը, ով միշտ էլ մի հետաքրքիր բան գտնում է ասելու. հիշենք, որ Կառլան այն ժամանակ ասաց, թե «սիրոյ պորոխ» է դրված եղել Կոսովոյի… Մի խոսքով, նա բացահայտեց, որ Կոսովոյի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել մարդկանց օրգանների շատ մեծ առևտուր` շատ բարձրաստիճան մարդկանց մակարդակով: Իսկ հիմա Կառլան ասաց, որ, այո, զալին օգտագործվել է, սակայն ոչ Ասադի կողմից, այլ Արևմուտքի աջակցությունն ստացող ապստամբների:
Սա էլ կարող է Արևմուտքին, Իսրայելին, Թուրքիային չհետաքրքրել, ինչպես չհետաքրքրեց հազարավոր մարդկանց օրգանների առևտուրն իր ժամանակին, որովհետև իրենք «նաղդ»` փախստականների վրա կարող են վայրկյանների ընթացքում հակառակն ապացուցել և զալինի հետքեր գտնել. հո հենց այնպես չե՞ն այդքան փախստական պահում-պահպանում-կերակրում:
Դրա համար դեռ ժամանակ կգտնվի, սակայն այս անգամ Արևմուտքի գործերը վատ են մեկ այլ առումով, և Ռուսաստանը վերջինիս պետք է ոչ այն պատճառով, որ դեպի Սիրիա` Ասադին է մատակարարում Ս-300 հրթիռներ: Պատճառն ավելի խորքային է. Իրաքը հեշտ էր ռմբակոծելը: Ճիշտ է, նույն սխեման այն ժամանակ էլ աշխատեց, սակայն խիստ քողարկված, իսկ հիմա շղթան ոտքի է հանված ամբողջապես:
Խոսքը իսրայելական «ճակատում» տեղի ունեցող հակադարձման մասին է: Այստեղ ոտքի է կանգնել Պաղեստինը, ի պատասխան Իսրայելի` սիրիական տարածքների ռմբակոծման, Ասադը բավականին հետաքրքիր մարտավարություն կիրառեց. ինքը «չխառնվեց», Պաղեստինը խաղի մեջ մնաց ու պատասխան ռմբահարում իրականացրեց:
Այսպիսով, մի գծի վրա շարվել են Պաղեստինը, Լիբանանը, ավելի ստույգ` «Հըզբոլլահը», Սիրիան, հասկանալի է` Իրանը, գումարած Ռուսաստանը (և իհարկե, Չինաստանը), որպես հակընդդեմ հայց` ընդդեմ Իսրայելի, Թուրքիայի, արաբական պրոարևմտյան երկրների, ասել է` ընդդեմ ՆԱՏՕ-ի:
Խաղը էլ ավելի թեժացավ, երբ հայտնի դարձավ, որ Իրանում սպասվող` մեկ ամիս հետո տեղի ունենալիք ընտրություններում առաջադրվել է նախկին նախագահ, գործող նախագահ Ահմադինեժադի մոլի թշնամի Ռաֆսանջանին, ով իրանական զարգացման չափավոր, եթե չասենք` Արևմուտքի կողմից ընդունելի ֆիգուր է:
Ասել է` դեռ Սիրիան հորով-մորով չարած, Արևմուտքի համար բացվում է երկրորդ «ճակատը», սկսվում է պարտիան Իրանի դեմ` առայժմ ներքին պայթյունի ռեժիմով:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1138

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ