Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Պակիստանի հարևաններն ընդունել են ընտրությունների արդյունքները

Պակիստանի հարևաններն ընդունել են ընտրությունների արդյունքները
13.05.2013 | 10:35

Պակիստանի հարևան երկրների առաջնորդները ողջունել են այստեղ անցկացված համապետական ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ հաղթանակ է տարել Մուսուլմանական լիգայի առաջնորդ Նավազա Շարիֆի կուսակցությունը։ Ըստ նախնական տվյալների՝ Շարիֆի ղեկավարած ուժը ստացել է այնքան ձայն, որ կարող է միանձնյա ձևավորել կառավարություն։ Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը հայտարարել է, որ Շարիֆը տարել է «արտահայտիչ հաղթանակ»՝ ավելացնելով, որ վերջինից սպասում է նոր ուղղություններ պակիստանա-հնդկական հարաբերություններում։
Պակիստանյան ընտրությունները ողջունել են նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Աֆղանստանի առաջնորդ Համիդ Քարզայը։

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ