Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

«Սաակաշվիլին կորցրել է իր լծակները ամբողջ երկրում և իր վերջին հույսը կապում է Բաքվի հետ»

«Սաակաշվիլին կորցրել է իր լծակները ամբողջ երկրում և իր վերջին հույսը կապում է Բաքվի հետ»
11.05.2013 | 18:19

«Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ադրբեջանամետ հայտարարությունները խոսում են այն մասին, որ վերջինս անում է ամեն ինչ Ադրբեջանին իր կողմը գրավելու և դրա միջոցով ներքին քաղաքականության մեջ իր դիրքերն ամրապնդելւ համար»,-այսօր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ադրբեջանագետ Սարգիս ԱՍԱՏՐՅԱՆԸ`անդրադառնալով հայ-ադրբեջանական և հայ վրացական հարբերություններին և Ադրբեջանի հանդեպ տածած Սաակաշվիլու «եղբայրական քայլերին»: Ի՞նչ կա, իրականում, այս ամենի ենթատեքստում. Փորձում են վերլուծել փորձագետները:

Փորձագետ Ս.Ասատրյանի դիտարկմամբ` Սաակաշվիլին կորցրել է իր լծակները ամբողջ երկրում և իր վերջին հույսը կապում է Բաքվի հետ` իր կողմը գրավելով Ալիևին: «Սակայն այս ամենին Ադրբեջանը զգուշավոր է վերաբերվում և դեռևս Սաակաշվիլու այս ջանքերին արձագանք չի տալիս»,-ասաց նա, նշելով, որ Սաակաշվիլին սկսեց Վրաստանում իր ազդեցությունը կորցնել այն պահից, երբ Իվանիշվիլին վարչապետ դարձավ:
Ըստ ադրբեջանագետի, Սաակաշվիլին հանդես է եկել այսպիսի հայտարարությամբ. «Անկախ այն բանից, թե ով կլինի իշխանության գլուխ Վրաստանում, Ադրբեջանի հետ մեր երկրի միջև բարեկամությունը կշարունակվի: Վրաստանին Ադրբեջանից մոտ կանգնած պետություն գտնել հնարավոր չէ: Սա միայն հայտարաւրություն, խոսքեր չեն: Վերջին տասը տարիների ընթացքում, աշխարհում ոչ մի երկիր Վրաստանի համար այնքան բան չի արել և մեզ այնքան չի աջակցել, ինչքան Ադրբեջանը: Մենք բազմաթիվ կողմնակիցներ և բարեկամներ ունենք, սակայն ոչ մի երկիր Վրաստանին Ադրբեջանի չափ չի օգնել»:

Ասուլիսի մյուս բանախոսի` վրացագետ Ալիկ ԷՐՈՅԱՆՑԻ գնահատմամբ, Սաակաշվիլին ամեն կերպ փորձում է գործող իշխանություններին խոչընդոտել, թույլ չտալ իրկանացնել իրենց որդեգրած քաղաքականությունը: Փորձագետը կարծում է, որ վրաց-ադրբեջանական հարաբերությունների ներկա փուլը վտանգավոր չէ Հայաստանի համար, իսկ Իվանիշվիլու կառավարությունը միտում ունի հավասարակշռել հայ-վրացական, վրաց-ադրբեջանական հարաբերությունները, ինչը միայն օգոտ կբերի Հայաստանին:
«Թեև հոկտեմբերին նախագահական ընտրություններ են Վրաստանում և Սաակաշվիլին շանսեր գրեթե չունի, բայց նա հայտարարում է, որ քաղաքականությունից չի հեռանալու: Ալիևին գոհացնելու քայլերով հող են նախապատրաստում հաջորդ տարիների համար»,-ասաց Ա.Էրոյանցը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ