Նիգերիայի արևելյան մասում գտնվող Վուկարի քաղաքում միջհամայնքային բախումների հետևանքով 39 մարդ է մահացել։ Ավելի վաղ Նիգերիայի Թարաբա նահանգի որոշ հատվածներում իշխանությունները մտցրել էին պարետային ժամ։
Բախումները մահմեդականների և քրիստոնյաների միջև սկսել են Վուկարիի քրիստոնեական համայնքի առաջնորդներից մեկի թաղման արարողությունից հետո։ Երկու կրոնների միջև հակամարտությունը սկսել է ֆուտբոլային մարզադաշտի պատճառով առաջացած վեճից։