ԱՄՆ իշխանությունները տեղեկություններ ունեն, որ Իսրայելն օդային հարված է հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին երեկ հայտնել է CNN հեռուստաալիքը։ CNN-ի աղբյուրների համաձայն՝ ավիահարվածները հասցվել են հինգշաբթի լուսաբացին։ Իսրայելցի զինվորները չեն ներխուժել Սիրիայի օդային տարածք։
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին տեղեկություններ չունի Իսրայելի հարվածների վերաբերյալ։ Այդ մասին ուրբաթ օրը նա ասել է «Ռոյթեր» գործակալությանը։ Պաշտոնական հաղորդագրություն այդ հնարավոր հարվածի մասին ոչ իրսայելյան, ոչ էլ սիրիական կողմը չեն տալիս։