Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Հեղինակային իրավունքներն ամենաշատը խախտվում են Ուկրաինայում

Հեղինակային իրավունքներն ամենաշատը խախտվում են Ուկրաինայում
02.05.2013 | 11:28

ԱՄՆ առևտրային ներկայացուցչությունն իր ամենամյա հաշվետվությունում Ուկրաինային նշել է որպես հեղինակային իրավունքներն ամենաշատը խախտող երկիր։ Չնայած Ուկրաինայի ձեռնարկած միջոցառումներին, որոնք ուղղված են չարտոնագրված ծրագրային ապահովումների կիրառման և առցանց հենության դեմ, ինչպես նաև հեղինակային հոնորարներ վճարելու ինստիտուտը ձևավորելու համար, իրավիճակը բոլոր ուղղություններով վատթարանում է։

«Ես ցավում եմ, որ վերջին 11 տարվա զարգացումներն այս ոլորտում Ուկրաինային բերել են առաջին հորիզոնական»,- ասել է ԱՄՆ առևտրային ներկայացուցչության ղեկավար Դեմետրիոս Մարանտեսը։ Ուկրաինայի համար նման իրավիճակը կարող է տհաճ հետևանքների հանգեցնել։ Եթե իրավիճակը չփոխվի, երկիրը կարող է զրկվել ԱՄՆ հետ բարենպաստ առևտրային ռեժիմից։

Ուկրաինայի հետ հեղինակային իրավունքների խախտման առումով սև ցուցակ են ընկել Ալժիրը, Արգենտինան, Վենեսուելան, Ինդոնեզիան, Հնդկաստանը, Չինաստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Թաիլանդը և Չիլին։

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ