«Թալանն իրենցից է սկսվել, իրենք գիտեն թալանելու ձևերը: ՈՒղղակի հիմա չգիտեն ինչ անեն, քանի որ իրենց ձեռքն այլևս հասանելի չէ ու սկսում են զրպարտել մարդկանց: Իրենց ասելով չէ»,-անդրադառնալով նախօրեին ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե Տարոն Մարգարյանին պիտի կանչել ոստիկանություն, քանի որն նա թալանել է երևանցիներին` դիզելով հսկայական կարողություն, irates.am-ի հետ զրույցում այսպես հակադարձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ