Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայանա իր հերթական համերգով: Որպես մենակատար հանդես կգա բազմաթիվ միջազգային փառատոների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, թավջութակահար Արամ Թալալյանը:
Համերգը նվիրվում է անգլիացի մեծանուն դիրիժոր Քոլին Դևիսի հիշատակին, ում ղեկավարությամբ ուսանել է Սերգեյ Սմբատյանը Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիայում։
Համերգային ծրագրում՝ Դմիտրի Շոստակովիչ (Սիմֆոնիա թիվ 6), Կամիլ Սեն-Սանս (Թավջութակի կոնցերտ թիվ 1), Մորիս Ռավել (Վալս, խորեոգրաֆիկ պոեմ)։