Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Թուրքիան իրատեսության է կոչում հայերին

Թուրքիան իրատեսության է կոչում հայերին
26.04.2013 | 11:41

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը համարել է միակողմանի, խնդրահարոյց և ոչ օբյեկտիվ: Անկարան թվարկել նաև իր ակնկալիքները. «Մեր ակնկալիքն է, որ Թուրքիայի համար կարեւոր դաշնակից Միացյալ Նահանգները կառուցողական ներդրում ունենա այս խնդրի կարգավորման մեջ, ոչ թե էլ ավելի խորացնի»: Անկարան նաև ուզում է, որ «հարցի օբյեկտիվ ու գիտական հետազոտությունից խուսափող հայկական կողմը լինի ավելի իրատես ու հաշտվող»:

Դիտվել է՝ 2691

Մեկնաբանություններ