Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Հայաստանում դժվար է որոշել՝ ո՞վ է բուրժուա, ո՞վ ՝ոչ

Հայաստանում դժվար է որոշել՝ ո՞վ է բուրժուա, ո՞վ ՝ոչ
25.04.2013 | 15:37

irates.am-ը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանից հետաքրքրվեց, թե Հայաստանում կա՞ն բուրժուազիայի ձևավորման նախադրյալներ, և հնարավո՞ր է, որ Հայաստանում տեղի ունենա բուրժուադեմոկրատական հեղափոխություն:
«Եթե մենք նայում ենք դասական սահմանումը, ապա այն հեղափոխությունն է կոչվում բուրժուադեմոկրատական, երբ երկիրը միապետությունից, ֆեոդալական կարգերից անցնում է բուրժուադեմոկրատական կարգերի: Երբ փորձում են հաստատել սահմանադրական կարգը, դժվար է այն համարել բուրժուադեմոկրատական հեղափոխություն:
20-րդ դարում ԱՄՆ-ում ստեղծվեց մի իրավիճակ, երբ բուրժուազիան ինքը պրակտիկորեն տապալել էր սահմանադրական կարգը և ձգտում էր ստեղծել օլիգարխիկ համակարգ, ինչը դժվար է կոչել բուրժուադեմոկրատական հեղափոխություն: Հետո ԱՄՆ-ում նախագահները հաստատել են սահմանադրական կարգը: Դա դժվար է անվանել բուրժուադեմոկրատական հեղափոխություն, քանի որ ժողովրդից խլած իրավունքներն էին վերադարձնում ժողովրդին: Կա տեսակետ, իհարկե, որ բուրժուազիան, որը կորցրել է իր իրավունքները, ինքն է ձգտում ապրել հավասար իրավունքներով, ինչը, սակայն, խիստ կասկածելի է»,- մեր
հարցին այսպես արձագանքեց Մանվել Սարգսյանը:
Ըստ փորձագետի՝ դժվար է Հայաստանում որոշել՝ Գագիկ Ծառուկյանը բուրժուա՞ է, թե՞ ոչ, կամ, ասենք, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու Ռոբերտ Քոչարյանը բուրժուա՞ են, թե՞ ոչ: Մանվել Սարգսյանը նշեց, որ կան խոշոր սեփականատերեր, որոնք ստեղծել են մոնոպոլիաներ, խլել են իշխանությունը ժողովրդից: Իսկ այդպես է, քանի որ օլիգարխիկ համակարգը ներթափանցել է պետական կառույցներ, ըստ այդմ՝ ամեն ինչ լղոզված է:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ