Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

«Քարե երազները»` հայերեն

«Քարե երազները»` հայերեն
12.04.2013 | 23:11

Վերջին ամիսներին Հայաստանում և Ադրբեջանում բուռն իրադարձություններ ծավալվեցին Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպի առնչությամբ:
Եթե հայերս հաճելիորեն զարմացած էինք մեր հարևան երկրում առողջ բանականության և մարդասիրության անօրինակ դրսևորման անսպասելի փաստից ու պատրաստ էինք մեր խորին երախտագիտությունն արտահայտել համաշխարհային ճանաչում ունեցող ադրբեջանցի գրողին, ապա Ադրբեջանում սկսվեց դաժան հաշվեհարդարի անկասելի գործընթաց իր ազգին ու պետությանը տասնամյակներ շարունակ անգնահատելի ծառայություններ մատուցած մտավորականի դեմ:
Վերջին օրերին, ի տարբերություն Աքրամ Այլիսլիի հանդեպ այդ երկրում տիրող համատարած ատելության, ի պաշտպանություն նրա և ղարաբաղյան ժողովրդի` հրապարակավ հանդես եկավ ադրբեջանցի մեկ այլ մտավորական, կինոգործիչ Ռուստամ Իբրահիմբեկովը:
Միանգամայան սպասելի էր, որ Աքրամ Այլիսլիին հալածողների ամբոխը նույն ջերմեռանդությամբ պիտի լծվեր նաև Իբրահիմբեկովին դատափետելու գործին:
Հայաստանում Աքրամ Այլիսլիի վեպը հայերեն թարգմանությամբ լույս տեսավ օրերս: Նախաձեռնողը «Նորք» ամսագրի խմբագրակազմն էր` Ռուբեն Հովսեփյանի գլխավորությամբ, թարգմանիչը՝ Լեոնիդ Զիլֆուղարյանը:
Այս հանգամանքը վրդովմունքի նոր ալիք է բարձրացրել Ադրբեջանում` արդեն Միլի մեջլիսի մակարդակով: Հակահայկական տրամադության նոր ալիքը ձևակերպվել է այն հիմնավորմամբ, որ վեպի հայերեն թարգմանությունը կատարվել է` առանց հաշվի առնելու հեղինակի համաձայնությունը: Սակայն այդ գործի նախաձեռնողները վստահեցնում են, որ Այլիսլիի հետ կապ հաստատելու բոլոր փորձերը եղել են ապարդյուն: Նա գտնվում է լիակատար մեկուսացման մեջ և զրկված է արտաքին աշխարհի հետ շփման հնարավորությունից:
Նշենք, որ Այլիսլիի վեպի հայերեն թարգմանության իր հեղինակային տարբերակն է ներկայացրել նաև «Իրատես de facto» թերթը՝ Անահիտ Ադամյանի ջանքերով և հատվածաբար տպագրել այն նաև մեր կայքէջում` «Օնլայն ընթերցում» բաժնում:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2243

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ