Անդադրում Րաֆֆի Հովհաննիսյանը կոշտացնում է իր դիրքորոշումները: Ապրիլի 3-ին Աբովյանում նա կրկնել է այլ մարզերում իր հնչեցրած կոչը` ապրիլի 9-ին Ազատության հրապարակում մասնակցել իր երդմնակալության արարողությանը: Նա կոչը հեռակա ուղղել է և կուսակցություններին, մասնավորապես ԲՀԿ-ին, պահանջելով որոշել ապրիլի 9-ից դուրս գալու՞ է իր անցյալի մեղսակցությունից և դառնալու՞ է ժողովրդին կողքին կանգնող նորարար ուժ, թե ոչ: «Փետրվարի 18-ից այդ մեծ, հարուստ կուսակցության հետագիծը խառն է»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: