Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Պաշտոնից հեռացել է Կիպրոսի ֆինանսների նախարարը

Պաշտոնից հեռացել է Կիպրոսի ֆինանսների նախարարը
02.04.2013 | 19:08

Հրաժարական է տվել Կիպրոսի ֆինանսների նախարար Միխալիս Սարիսը։ Հրաժարականի պաշտոնական պատճառներն առայժմ հայտնի չեն։
Այսօր Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը դատական քննություն է նշանակել՝ երկրում ֆինանսական ճգնաժամի պատճառները բացահայտելու համար։
Մի քանի օր առաջ սնանկացումից խուսափելու և եվրագոտուց դուրս չմնալու համար Կիպրոսը ստիպված էր ընդունել միջազգային վարկատու կազմակերպությունների խստագույն պայմանները։ Մարտի վերջին Սարիսը փորձում էր Մոսկվայում ֆինանսական օգնության համաձայնություն ստանալ։ Բանակցություններն անցել են անարդյունք։ Բացի այդ, Մոսկվան հրաժարվել է Կիպրոսին տրամադրել 6,5 միլիարդ դոալրի վարկ։

Դիտվել է՝ 1046

Մեկնաբանություններ