Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

ԿԱՀ-ը զավթած ապստամբները ձևավորել են կառավարություն

ԿԱՀ-ը զավթած ապստամբները ձևավորել են կառավարություն
01.04.2013 | 16:10

Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության ապստամբների առաջնորդ Միշել Ջոտոդիան, որ մարտի 24-ին իրեն հռչակել է երկրի նախագահ, մարտի 31-ին ձևավորել է ժամանակավոր կառավարություն։ Գործադիր իշխանության կազմի մեջ են մտել երկրի նախկին ընդդիմության 8 ներկայացուցիչներ, այդ թվում՝ պահպանելով վարչապետի պաշտոնը։ Ինքը՝ Ջոտոդիան կզբաղեցնի նաև պաշտպանության նախարարի պաշտոնը։
Հիշեցնենք, որ ապստամբները մարտի 24-ին գրավել էին մայրաքաղաք Բանգին, նույն օրը երկրի նախագահ Ֆրանսուա Բոզիզեն փախել էր ԿԱՀ-ից։ Իշխանությունը տապալելուց հետո Միշել Ջոտոդիան կասեցրել է սահմանադրությունը, լուծարել խորհրդարանն ու կառավարությունը։ Նա նաև հայտարարել է, որ երկիրը կղեկավարի առաջիկա 3 տարիներին՝ անցումային ժամանակաշրջանում, և չի առաջադրի իր թեկնածությունը 2016թ. անցկացվելիք նախագահի ընտրություններում։

Դիտվել է՝ 1099

Մեկնաբանություններ