Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Սեն Կանտեն քաղաքում բռնկված հրդեհից 5 երեխա է մահացել։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է հանկարծակի։ Երեխաների հայրը, որ հրդեհի ժամանակ տանն էր, հասցրել է դուրս թռչել երկրորդ հարկից և հրշեջ ծառայությանը կանչել։ Նա ստացել է միայն թեթև այրվածքներ։ Հրշեջների ժամանման պահին տունն ամբողջությամբ կրակի մեջ էր, և երեխաներին փրկել չի հաջողվել։
Շաբաթ օրը Ֆրանսիայում բռնկված մեկ այլ հրդեհի պատճառով ևս 3 մարդ է զոհվել, 13-ը ստացել են վնասվածքներ։