Ավելի հաճախ գնդակոծվող սահմանամերձ մարզերի բնակիչների խնդիրներին կառավարությունը որոշեց «դեմքով» շրջվել։ Գործադիրը հաստատեց աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է խիստ սահմանամերձ մարզերի բնակիչներին ազատել հողի հարկից, նաև հողի, ջրի հարկը կրճատել 50 %-ով։ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացնելով ծրագիրը, հիշեցրեց, որ այն բխում է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի պահանջներից։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ