38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մալին ամբողջությամբ կվերահսկի իրավիճակը երկրում

Մալին ամբողջությամբ կվերահսկի իրավիճակը երկրում
21.03.2013 | 12:04

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Մալիի կառավարության վերահսկողությունն ամբողջ երկրի վրա կվերականգնվի առաջիկա օրերին։ Օլանդի խոսքով՝ հունվարին մեկնարկած ֆրանսիական ինտերվենցիան Մալիում հանգեցրել է շատ կարևոր արդյունքների. իրենց հաջողվել է վերականգնել վերահսկողությունը հիմնական քաղաքների նկատմամբ և կանխել իսլամիստ գրոհայինների առաջընթացը դեպի հարավ։
Ֆրանսիայի կառավարությունը նախատեսում է զորքերը Մալիից դուրս բերել ապրիլին։

Դիտվել է՝ 1160

Մեկնաբանություններ