Բիրմայի նախագահ Թեյն Սեյնն այս երկրի պատմության մեջ առաջին անգամ կայցելի Ավստրալիա։ Նա բանակցություններ կվարի Ավստրալիայի վարչապետ Ջուլյա Հիլարդի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Կքննարկվեն քաղաքական բարեփոխումներին, առևտրաշրջանառությանը և ներդրումներին առնչվող հարցեր։
Սակայն իրավապահները նշել են, որ Ավստրալիան առաջին հերթին պետք է բարձրացնի Բիրմայում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցը։
Նախագահ Թեյն Սեյնը երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է արդեն երկու տարի։