Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Վենեսուելայի ընդդիմությունը պատրաստվում է ընտրություններին

Վենեսուելայի ընդդիմությունը պատրաստվում է ընտրություններին
17.03.2013 | 16:18

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսն անցկացրել է նախընտրական հանրահավաքներ երկրի երկու նահանգում։ Հանրահավաքներից մեկում Կապրիլեսը մեղադրել է կառավարությանը երկրում հանցավորության աճի և տնտեսական ցուցանիշների անկման համար։ Միևնույն ժամանակ նա խոստացել է ընտրվելու դեպքում շարունակել աջակցել սոցիալական ծրագրերին, որոնք մեկնարկել են նախկին նախագահ Ուգո Չավեսի օրոք։ Նա նաև նշել է, որ իշխանության թեկնածու Նիկոլաս Մադուրոն չպետք է թաքնվի Չավեսի իմիջի ներքո։
Հիշեցնենք, որ Վենեսուելայում նախագահի ընտրությունները կայանալու են ապրիլի 14-ին։

Դիտվել է՝ 1276

Մեկնաբանություններ