14.06.2013|
13:52
«Եթե ընդդիմությունը չի կարող միավորվել, դա լուրջ հնարավորություն է տվել իշխանություններին, որ ինչ ուզենան անեն: Ընտրությունից ընտրություն միշտ այս հարցը բարձրացնում ենք, բայց ամեն ընտրությունից հետո նույն արդյունքն ենք ստանում: Իսկապես ժողովուրդը մեկ կոնկրետ այլընտրանք պետք է տեսնի, ոչ թե բազմադեմ ընդդիմություն, որն իշխանությունների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում: Ընդդիմության այսօրվա հիմնական մարտահրավերը միավորվելն է»: