30.05.2013|
19:01
Տեղեկությունները, որ ԲՀԿ-ականները Գագիկ Ծառուկյանից պահանջում են կուսակցությունից հեռացնել խմբակցության որոշ պատգամավորների, ովքեր ԲՀԿ որոշումներին հակասող քվեարկություններ են կատարում ԱԺ-ում, խոսում են ԲՀԿ առանց այն էլ խախուտ տանիքի խարխլման մասին: Ստացվում է, որ ընդդիմության, այս պարագայում, ՀԱԿ կուսակցության` ԲՀԿ-ով ՀՀԿ-ի հիմքերը թուլացնելու ջանքերը հակառակ էֆեկտն են տալիս, և ԲՀԿ-ն ինքն է հայտնվել հեղհեղուկ վիճակում: Այդ պատգամավորները, կարծում ենք, չեն էլ ենթադրել, որ ԲՀԿ ընդդիմադիր խաղերը կարող են հեռուն գնալ, ու ամեն անգամ, երբ ԲՀԿ-ն հանրության աչքին հերթական թոզն է փչում, հենց նման պատգամավորների` իշխանամետ քվեարկությունների շնորհիվ է բացահայտվում ԲՀԿ իրական դեմքը: Փաստորեն, նման պատգամավորները իրականում փսորում են «Բարգավաճի» խաղերը, ու նրանք, ովքեր ինչ-ինչ դիվիդենտներ են շահում այդ խաղերից, անհնազանդներին հեռացնելու արշավ են սկսել: