Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Ռաուլ Կաստրոն իշխանությունից կհեռանա 2018-ին

Ռաուլ Կաստրոն իշխանությունից կհեռանա 2018-ին
25.02.2013 | 11:10

Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն խոստացել է լիազորությունները վայր դնել 2018 թվականին՝ նախագահական երկրորդ ժամկետը լրանալուն պես։ «Նախագահական այս ժամկետն ինձ համար վերջինն է»,- ասել է Կաստրոն այն բանից հետո, երբ Կուբայի խորհրդարանը երկրորդ անգամ ընտրեց նրան երկրի նախագահ։
Հավանայում տեղի ունեցած խորհրդարանի բաց նիստին ներկա էր նաև նախագահի 86-ամյա եղբայրը՝ Ֆիդել Կաստրոն, ով վերջին շրջանում շատ հազվադեպ է երևում հանրությանը։ Կուբայի հեղափոխության սերունդն աստիճանաբար հեռանում է իշխանությունից։ Վերջիններս ամեն ինչ անում են իրենց ստեղծած համակարգն ամրապնդելու և պահպանելու համար։ Սակայն այսօր հայտնի չէ, թե ով կփոխարինի Ռաուլ Կաստրոյին։ Վերջինս իշխանության է եկել 2008 թվականին, երբ նրա եղբայրը, որ կառավարել էր 40 տարի, հիվանդության պատճառով այլևս չէր կարող նախագահել։

Դիտվել է՝ 1058

Մեկնաբանություններ