«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Միջազգային դիտորդները ներկայացրին նախնական եզրակացությունները

Միջազգային դիտորդները ներկայացրին նախնական եզրակացությունները
20.02.2013 | 16:51

«ՀՀ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված եւ բնութագրվում են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսեւորմամբ: Մրցակիցները կարողացել են իրականացնել ազատ քարոզչություն: Լրատվամիջոցները կատարել են իրենց իրավական պարտավորությունը` տրամադրելով հավասակշիռ լուսաբանում: Միաժամանակ վարչական միջոցների չարաշահումը եւ ընտրողների վրա կիրառվող ճնշումը մտահոգության առարկա են: Ոչ հարիր միջամտություններ են նկատվել ընտրական ընթացքի վրա հիմնականում գործող նախագահի վստահված անձանց կողմից», - ասված է հայտարարությունում:
Միջազգային դիտորդները «սահմանափակ» են գնահատում քարոզարշավը. «Գործող նախագահի քարոզարշավն ամենաակտիվն էր եւ տեսանելին: Վարչական ռեսուրսների չարաշահումը, այդ թվում` ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքերը, գործող նախագահի քարոզչական միջոցառումներին պետական պաշտոնյաների մասնակցությունը, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից զբաղեցրած շենքերում նախընտրական շտաբերի գտնվելու մի քանի դեպքերն աղավաղել են պետության եւ իշխող կուսակցության բաժանումը»:
Քվեարկության օրը, ըստ հայտարարության, անցել է «հանգիստ եւ խաղաղ», բայցեւ արձանագրվել են «մի շարք լուրջ ընտրախախտումներ». - «Բազմաթիվ դեպքերում դիտարկվել է, թե ինչպես ընտրատեղամասերից դուրս Հանրապետականի կողմնակիցները ուղղորդում էին ընտրողներին»:
Արձանագրվել են նաեւ ընտրողների վրա սպառնալիքի եւ ճնշում գործադրելու դեպքեր: Դիտորդները նշել են ընտրակաշառքի հնարավոր դեպքեր:
Արձանագրվել են մի շարք լուրջ խախտումներ. խմբակային քվեարկություն (6 տոկոս), ցուցակներում նույնանման ստորագրությունների առկայություն (3 տոկոս), բազմակի քվեարկության դեպքեր (2 տոկոս):
Միջազգային դիտորդները զեկուցել են լցոնման հնարավոր 4 դեպքի մասին:
«Ընտրողների անձնագրերում դրվող հատուկ կնիքի թանաքը, որը բազմակի քվեարկության դեմ երաշխիք է եւ պետք է պահպանվի 12 ժամ, հեշտությամբ մաքրվել է` չնայած ԿԸՀ-ի նախնական փորձարկումներին», - ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1762

Մեկնաբանություններ