Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոն Հայաստանում

Ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոն Հայաստանում
18.02.2013 | 17:11

Մայիսի 26-29-ին Հայաստանում կանցկացվի «Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը, որին կմասնակցեն անկախ կինո արտադրողներ Հայաստանից և սփյուռքից, եվրոպական, ԱՊՀ և ասիական երկրներից: Կհրավիրվեն նաև հայտնի կինոգործիչներ և UNICA-ի (ոչ պրոֆեսիոնալ ֆիլմերի միջազգային միություն) ներկայացուցիչները:

Ո՞րն է փառատոնի գլխավոր նպատակը, ինչո՞վ է առանձնանում: Այսօր քիչ չեն նման միջոցառումները, բայց կոնկրետ մեր կինոյին կամ ոչինչ չեն տալիս, կամ տեսանելի չեն ձեռքբերումները:
Անդրադառնալով մեր այս դիտարկմանը` ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի (CANC) նախագահ Արտաշես ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ նշեց, որ երկու տարում զգալի հաջողություններ են գրանցել: UNICA-ի միջազգային (Գերմանիա, Շվեյցարիա, ՈՒկրաինա, Լեհաստան, Ավստրիա) փառատոներում հայկական ֆիլմերը շահել են մեկ ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե մեդալներ:
«Փառատոնի շնորհիվ նկարահանվում և ցուցադրվում են բացառիկ ֆիլմեր,- ասաց նա:- Օրինակ, ցուցադրվել է Վրաստանի մասնաճյուղից ֆիլմ, որտեղ ներկայացվում է, թե ինչպես են Վրաստանում յուրացվում հայ եկեղեցիները: Սերբիայից ստացել ենք ֆիլմ Թեհլերյանի որդու մասին, իսկ ԱՄՆ-ից՝ հայկական ֆիլմ` ամերիկյան դերասանների մասնակցությամբ, չարի և բարու պայքարի մասին և այլն»:
Արտաշես Հովհաննիսյանը նշեց, որ ամեն տարի մայիսի 28-ին CANC-ը անցկացնում է միջազգային կինոփառատոն Հայաստանում, հրավիրվում են կինոյի մասնագետներ Հայաստանից, սփյուռքից և աշխարհի 30 երկրներից: Արտասահմանցի պատվիրակները ծանոթանում են մեր երկրին և պատմությանը, մշակույթին և հանգստավայրերին: Փառատոնը նպատակ ունի նաև բացահայտելու աշխարհի տարբեր երկրների հայ տաղանդավոր ֆիլմարտադրողներին և դերասաններին, որոնց Հայաստանի և հեռավոր հայկական գաղթօջախների հասարակայնությունը չի ճանաչում:
Հավելենք, որ Արտաշես Հովհաննիսյանը UNICA-ի կոմիտեում և տարբեր միջազգային փառատոներում հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ, ինչը հնարավորություն է ընձեռում ներկայացնելու հայկական ֆիլմեր, նաև բարձրացնում է Հայաստանի վարկանիշը միջազգային ասպարեզում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ