Մինչ մրցույթը կորոշվի, թե որ ընկերությունն է գյուղացիներին հատկացնելու էժան ազոտական պարարտանյութ և դիզվառելիք, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կառավարությանը դիմեց` կառավարության պահուստային ֆոնդից 3 մլրդ դրամ հատկացնելու։ Գումարը որպես փոխհատուցում նախատեսվում է տրամադրել շահած ընկերությանը։ Գործադիրը չմերժեց գյուղնախարարին և շռայլորեն այն հաստատեց։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ