Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Իսրայելը կոչ է անում «Հզբոլահը» ճանաչել ահաբեկչական

Իսրայելը կոչ է անում «Հզբոլահը» ճանաչել ահաբեկչական
06.02.2013 | 12:19

Աշխարհի առաջնորդները «Հզբոլահ» շարժումը պետք է ճանաչեն որպես ահաբեկչական կազմակերպություն։ Այդ մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա հայտարարել է, որ «Հզբոլահն» ահաբեկչական գործողություններ է իրականացնում ամբողջ աշխարհում և ահաբեկչություններ է ծրագրում ավելի քան 20 երկրում։
Մի քանի ժամ առաջ էլ բուլղարական իշխանությունները լիբանանյան արմատական այս խմբավորմանը մեղադրել էին անցած տարի Բուրգասում իսրայելցի զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը պայթեցնելու համար, որի հետևանքով զոհվել է 5 իսրայելցի և ավտոբուսի վարորդը։ Բուլղարիայի իշխանությունների այս հայտարարությունից շատ առաջ Իսրայելն այդ ահաբեկչության համար մեղադրել էր ՙՀզբոլահին՚ և նրա հիմնական հովանավոր Իրանին։ Խմբավորումը երբեք չի մեկնաբանել այս մեղադրանքները, իսկ Իրանը համառորեն հերքում է իր մասնակցությունը նշված միջադեպին։

Դիտվել է՝ 1074

Մեկնաբանություններ