Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Սենատը հաստատեց Քերիին

Սենատը հաստատեց Քերիին
30.01.2013 | 13:08

ԱՄՆ Կոնգրեսի Սենաստը երեկ Ջոն Քերիին հաստատել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում։ Ջոն Քերիի թեկնածության օգտին, որը մինչ այդ դեմոկրատ սենատոր էր, քվեարկել է 94 օրենսդիր, դեմ՝ ընդամենը 3-ը։
Բոլոր սենատորները՝ և՜ դեմոկրատական, և՜ հանրապետական կուսակցությունից, վստահություն են հայտնել, որ Քերին հենց այն մարդն է, որ կարող է հաջողությամբ ներկայացնել ԱՄՆ շահերն արտասահմանում։

Դիտվել է՝ 1072

Մեկնաբանություններ