Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Ադրբեջանում անկարգություններ են

Ադրբեջանում անկարգություններ են
24.01.2013 | 11:47

Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Իսմաիլի քաղաքում ցուցարարները կրակի են մատնել հյուրանոց և երեք ավտոմեքենա։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ավելի վաղ հարևան շրջաններից Իսմաիլի էին տեղափոխվել լրացուցիչ ոստիկանական ուժեր` ճնշելու համար քաղաքում սկսված անկարգությունները:
Ողջ գիշեր շարունակվել են անկարգությունները։ Քաղաքի փողոցներում գրանցվել են զանգվածային բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև: Ցուցարարների ևս մեկ խումբ հավաքվել է Իսմաիլի շրջանային վարչակազմի ղեկավարի տան մոտ և քարեր նետել դեպի վերջինիս բնակարանը։ Հավաքվածները պահանջում են շրջանի ղեկավար Նիզամի Ալեքպերովի հրաժարականը։ Ինքը՝ շրջանի ղեկավարը, ընտանիքի հետ կարողացել է լքել տունը մինչ ցուցարարների հավաքվելը։
Ըստ վարկածներից մեկի՝ անկարգությունների պատճառը ավտովթարն է եղել։ Հյուրանոցի մենեջերը ոչ սթափ վիճակում բախվել է սյանը և կոպիտ պատասխան տվել իրեն ուղղված բնակիչների մեղադրանքներին։ Մեկ այլ վարկածի համաձայն էլ ավտովթարի է ենթարկվել Ալեքպերովի եղբոր՝ Ադրբեջանի աշխատանքի նախարարի որդու ավտոմեքենան, վերջինս էլ վիրավորել է տարածքի բնակիչներին։ Իսկ հրի մատնված հյուրանոցը պատկանել է շրջանային ղեկավարին։

Դիտվել է՝ 1325

Մեկնաբանություններ