Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Առաջիկա օրերին Չավեսը չի վերադառնա հայրենիք

Առաջիկա օրերին Չավեսը չի վերադառնա հայրենիք
22.01.2013 | 12:04

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի կրտսեր եղբայրը հերքել է իբրև թե իր տարածած այն հայտարարությունը, թե երկրի նախագահը, որ այժմ բուժվում է Կուբայում, առաջիկա օրերին կվերադառնա հայրենիք։ Չավեսի եղբոր խոսքով՝ երկրի ղեկավարի վերադարձի որոշումը պետք է կայացնեն նրան բուժող բժիշկները։
Միաժամանակ Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Խաուան, որ այցելել էր Չավեսին Հավանայի հոսպիտալում, Twitter-ի իր էջում գրել է, որ Չավեսն արդեն կատակում է և հրամաններ արձակում։ ԱԳՆ ղեկավարը նախագահի առողջության մասին տեղեկություններ չի հաղորդել։

Դիտվել է՝ 1255

Մեկնաբանություններ