Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Եվրամիությունն իր ծրագրերը չի փոխելու

Եվրամիությունն իր ծրագրերը չի փոխելու
16.01.2013 | 13:32

Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ 2013-ի Նոր հարևանության քաղաքականության փաթեթը կհաստատվի մարտի 20-ին: Նոր փաթեթում կներառվի զեկույց, թե նոր հարևանության քաղաքականության մեջ ընդգրկված երկրներում ինչ ընթացք ունեն ժողովրդավարական բարեփոխումները: Շտեֆան Ֆյուլեն նաև ասել է, որ չնայած տնտեսական ճգնաժամին` ԵՄ-ն իր քաղաքականությունը չի փոխելու. «Ժամանակն է ռազմավարական համբերություն ցուցաբերել և կենտրոնանալ բարեփոխումների վրա` գործընկերների համար մեր առաջարկներն ավելի գրավիչ դարձնելու նպատակով»:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1239

Մեկնաբանություններ