«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               

Լոս Անջելեսում անցկացվել է «Ոսկե գլոբուսի» 70-րդ մրցանակաբաշխությունը (ֆոտոշարք)

Լոս Անջելեսում անցկացվել է «Ոսկե գլոբուսի» 70-րդ մրցանակաբաշխությունը (ֆոտոշարք)
14.01.2013 | 14:25

Լավագույն դրամատիկական ֆիլմ Է ճանաչվել «Արգո» կինոժապավենը` նվիրված 1979-ին Թեհրանում տեղի ունեցած իրադարձություններին:

Տղամարդու լավագույն դերի համար մրցանակի է արժանացել Դենիել Դեյ Լյուիսը «Լինքոլն» ֆիլմում, իսկ լավագույն կին դերասան է ճանաչվել Ջեսիկա Չեսթեյնը «Թիրախ համար մեկ» ֆիլմում խաղացած դերերի համար:
Լավագույն արտասահմանյան ֆիլմի համար մրցանակն ստացել Է Միխայել Հանեկեի «Սեր» ավստրիական ժապավենը:
Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլի մրցանակին արժանացել է Թոմ Հուպերի «Թշվառները» ֆիլմը: Այս անվանակարգում լավագույն դերասան է ճանաչվել նույն ֆիլմի գլխավոր դերակատար Հյու Ջեքմանը: Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ է ստացել Բեն Աֆլեկը:
Լավագույն երգ Է ճանաչվել «Skyfall»-ը` Ադելի կատարմամբ: Լավագույն անիմացիոն ֆիլմ Է հայտարարվել «Քաջասիրտ աղջիկը»: Լավագույն սցենարի համար «Ոսկե գլոբուս» Է ստացել Քվենտին Տարանտինոն («Ազատագրված Ջանգոն»):
Արարարողությունը տեղի Է ունեցել «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում:
«Ոսկե գլոբուս» մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարվա հունվարին և որոշվում է Հոլիվուդում բնակվող մոտավորապես 90 միջազգային լրագրողների քվեարկության արդյունքում:
Համարվում է 3-րդ հեղինակավոր մրցանակը «Օսկար»-ից ու «Գրեմմի»-ից հետո:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2437

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ